ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դուրս եկեք ձեր կաղապարներից ու պատյաններից. Ռոբերտ Մելքոնյան

Դուրս եկեք ձեր կաղապարներից ու պատյաններից. Ռոբերտ Մելքոնյան
09.09.2022 | 07:31

Որ Նիկոլը ռուսերեն չգիտի, դա բոլորս գիտենք։
Որ նա նաև արդեն թքել է բոլոր իրեն քննադատողների ու արդեն իրեն չսիրող մեծամասնության վրա, ողջ իրավական համակարգը սարքել «կուռկուռի ձագ», օրենքների վերաձևումն ու օրենքները «ֆրանկեյնշտեյն» սարքող իր երբեմնի լրագրողին հանձնել, դա էլ գիտեք։


Մեծ հաշվով, բոլորն անտարբեր ու դիտորդի կարգավիճակում են ու, «Կրասոտկա» ֆիլմի հայտնի հերոսի նման, հավանում կամ չեն հավանում այս կամ այն գործչին, փնովում ու «շան լափ» թափում՝ առանց իրենց հայելու մեջ նայելու, առանց իրենց գորշ զանգվածի IQ-ն իմանալու և նստում դոգերի ու քիսոների բարբաջանքներն են լսում, նույնիսկ նեղություն չքաշելով իմանալ, թե ով են նրանք ու նրանց նմանները, որոնք հիմա շատ-շատ են՝ նիկոլածին, քայլածին և նիկոլաստեղծ:
Արդեն կողմնորոշվեք ու սկսեք գործել, դուրս եկեք ձեր կաղապարներից ու պատյաններից, ձեր սովորություն դառած կրավորական կեցվածքներից ու ակտիվացեք, կողմնորոշվեք․․․
Որ մեծ հաշվով արդեն դուք էլ եք տառապում նիկոլածինների սինդրոմով, որ արդեն միայն դիտորդի ու քննադատողի «մասնագիտությունն» ամենահարմարն է ձեզ համար, դա էլ ես գիտեմ․․․


Վերջացրեք նկարներ «ֆռցնելով» ու նույն բաները տարիներ շարունակ նույնությամբ կրկնելուց․․․
Իմա՜ստը...
Եթե հարմարվել եք, ուրեմն լռեք:

Դիտվել է՝ 8320

Մեկնաբանություններ